Մեր մասին
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ
մեկնարկել է իր գործունեությունը 1991 թվականից ի վեր ունենալով ընդամենը հարյուր միավոր գիրք։ Պարբերաբար համալրվելով նոր գրականությամբ Գրադարանը դարձել է ուսանողների,վարչական,ակադեմիական, գիտական և ուսումնաօժանդակ կազմի սիրելի վայրերից մեկը։ Գրադարանին կից գործում է ընդարձակ ընթերցասրահ, որն համալրված է համակարգիչներով և ունի /WiFi/ ինտերնետի օգտագործման հնարավորություն։Գրադարանի ֆոնդը ներառում է՝ ուսումնական ձեռնարկներ,բառարաններ, ատլասներ, ամսագրեր, դասագրքրեր, գեղարվեստականb գրականություն և էլեկտրոնային տեղեկատվական սկավառակներ՝որոնք պարունակում են 25000 միավոր գիրք։ Գործում է նաև տեղեկատվական տպարան։ 2023թ.-ից սկսվել է էլեկտրոնային գրացուցակի ստեղծման և Գրադարանի հիմնական ֆոնդի թվայնացման աշխատանքները: Գրադարանը համագործակցում է Հայաստանի ազգային գրադարանի, Հայաստանի գիտաբժշկական գրադարանի,JSTOR թվային գրադարանի և CAMBRIDGE համալսարանի թվային գրադարանի հետ՝ վերջիններիս հետ կնքված պայմանագրերի հիման վրա, որոնց շնորհիվ Երևանի “Հայբուսակ” համալսարանի ուսանողները կարող են ազատորեն օգտվել գրականության հասանելի ֆոնդից։
